Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ում «գերհզոր հրթիռների» մշակման մասին

Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ում «գերհզոր հրթիռների» մշակման մասին

Միացյալ Նահանգները հրթիռ է մշակում, որը 17 անգամ ավելի արագ է, քան մյուսները, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը, ԱՄՆ տիեզերական ուժերի նոր դրոշը ներկայացնելու արարողության ժամանակ:

  • Մենք ստեղծում ենք գերհզոր հրթիռ, որը 17 անգամ ավելի արագ է, քան նրանք, որոնք կային մինչև հիմա: Ապագան պատկանում է տիեզերական ոլորտին, ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման առումով, — ասել է Թրամփը:

Պետության ղեկավարը նաև ասել է, որ իր ստացված հաղորդագրությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ Միացյալ Նահանգները տիեզերական ոլորտում առաջատար դիրք է գրավում:

wp-apeth