8 քաղաքացի ապաքինվել է

8 քաղաքացի ապաքինվել է

Մայիսի 10-ի  ժամը 19:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 14 քաղաքացիներից 8-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է  359 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 16 քաղաքացի:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնումեն նաև, որ նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել:

Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից: Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:

wp-apeth