Հաստատվել է ևս 81 նոր դեպք և 1 մահ. Հանրագումարով 1677 դեպք

Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։

Առողջապահության նախարարությունից մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: