Մեկուսացված է 17 քաղաքացի

Արցախում ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8 դեպք, որոնցից 4-ը` առողջացած: Այս պահին մեկուսացված է 17 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, կատարվել է 195 թեստավորում։

Քարվաճառի քաղաքացի Ալբերտ Մկրտչյանը, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ, ապաքինվել և երեկ դուրս է գրվել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից:

Բժիշկների փոխանցմամբ՝ բուժումն իրականացվել է ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ընթացակարգերի, որը թույլ է տվել շրջանցել հիվանդության բարդությունները: