Հաստատված 8 դեպք, 3՝ բուժված

Արցախում ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8 դեպք, որոնցից 3-ը` առողջացած: Այս պահին մեկուսացված է 19 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, կատարվել է 195 թեստավորում։

Հիշեցնենք, որ ն որ կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է եղել, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է: Վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, որն ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում: