Հրդեհ վարկային կազմակերպությունում

Ապրիլի 20-ին, ժամը 04:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Գլաձոր ՈՒԿՎ» ՓԲԸ-ի նախասրահում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:58-ին, մարվել՝ 05:08-ին: Ամբողջությամբ այրվել է ջրի ապարատ։