Առողջացածների թիվն անցել է 600 հազարը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը 340 հազարը (2,340,519)՝ համաձայն worldometers-ի վերջին տվյալների: Մահացածների թիվն անցել է 160 հազարը (160,896), առողջացածների թիվը՝ 600 հազարը (600,703):

Հայաստանում ապրիլի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1291 դեպք, որոնցից 545-ն` առողջացած, 20-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 726 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 12680 թեստավորում:

Արցախում ապրիլի 19-ի, ժամը 10:30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք, որոնցից 2-ն` առողջացած, 25-ը` մեկուսացած: Ընդհանուր առմամբ կատարվել է 141 թեստավորում: