Հաստատվել է ևս 47 նոր դեպք և 1 մահ. Հանրագումարով 1248 դեպք

Ապրիլի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 դեպք, որոնցից 523-ն` առողջացած, 20-ը` մահվան ելքով: Վերջին մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 705 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 11796 թեստավորում: