Հաստատված 7 դեպք, առողջացած՝ 2

Հաստատված 7 դեպք, առողջացած՝ 2

Ապրիլի 17-ի ժամը 17:30-ի դրությամբ Արցախում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների 7 դեպք: Վարակված քաղաքացիներից երկուսն արդեն ապաքինվել են, ընդհանուր թեստավորվել են 86 քաղաքացի, հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, որի հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում:

Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:

Մեկ քաղաքացու թեստավորման արդյունքների մասին կտեղեկատվություն կլինի ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո:

wp-apeth