Վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 16-ի դրությամբ բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարաններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է, վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել: Այս պահին դեռ նոր թեստավորումներ չեն արվել:

Հավելենք, որ Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով հատկացվել է առանձին հյուրանոց, որպեսզի վերջիններս այս ընթացքում առանձին բնակվեն և իրենց ընտանիքների անդամների առողջությունը որևէ ձևով չվտանգեն:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 15-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 2 գնանկում:

  • Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հնդկաձավար 1կգ՝ 30 դրամ կամ 4.3%:
    Միջին գնի անկում արձանագրվել կիտրոն 1 հատ՝ 17 դրամ կամ 5.7% և վարունգ 1կգ` 34 դրամ կամ 4.7% ապրանքատեսակների համար:
  • Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր համայնքային ընկերությունների աշխատակիցների կողմից ախտահանվել են մայրաքաղաքի մանկական խաղահրապարակների ու տաղավարների տարածքները:

Արցախի Հանրապետության Պարետի 13․04․2020թ․ N 3 որոշմամբ հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ:

Արցախի Հանրապետության Պարետի 14․04․2020թ․ N 5 որոշմամբ, պայմանավորված արտակարգ իրավիճակի ռեժիմով, գործադրվում են մի շարք ժամանակավոր սահմանափակումներ, ինչպես նաև դրանցից բացառություններ: