Հաստատվել է ևս 48 նոր դեպք և 1 մահ. Հանրագումարով 1159 դեպք

Ապրիլի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1159 դեպք, որոնցից 358-ը` առողջացած, 18-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 9632 թեստավորում:

Մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ, հայտնել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: