Վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը (2,004,383)՝ համաձայն worldometers-ի տվյալների: Մահացածների թիվն անցել է 126 հազարը, առողջացածների թիվը՝ 485 հազարը:

Հայաստանում ապրիլի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1111 դեպք, որոնցից 297-ն` առողջացած, 17-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 797 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 9095 թեստավորում: