Պետական բյուջեից 30%-ի չափով կվճարվի փետրվար ամսվա համար սպառած գազի և էլեկտրաէներգիայի գումարները

Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ պետական բյուջեից 30%-ի չափով կվճարվի փետրվար ամսվա համար սպառած գազի և էլեկտրաէներգիայի գումարները, եթե գումարային ծավալը կազմել է՝

  • 10,001-30,000 դրամ՝ գազ
  • 5,001-10,000 դրամ ՝ հոսանք

Բաղդասարյանը նշել է, որ հավելյալ դիմում գրելու կարիք չկա: Ի դեպ, եթե վճարումներ կատրավել են, ապա մարտ ամսվա համար սա կլինի կանխավճար, իսկ եթե մարտին էլ եք վճարել, ապա՝ ապրիլի ։