Այրվել են ավտոմեքենաներ, խոտածածկ

Ապրիլի 13-ին, ժամը 14:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի խճուղու թիվ 107/2 հասցեի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 15:40-ին: «Honda Odyssey» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Հ.) ամբողջությամբ այրվել է, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

  • Այրվել է անասնակեր

Ապրիլի 13-ին, ժամը 14:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղի Գյումրու խճուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 15:22-ին: Այրվել է Արտակ Թ.-ին պատկանող մոտ 300 հակ անասնակեր:

  • Հրդեհ Մեղրաձոր գյուղում

Ապրիլի 13-ին, ժամը 14:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:47-ին: Արայիկ Ա.-ին պատկանող անասնագոմում այրվել է մոտ 60 հակ կուտակած անասնակեր և անկել՝ 2 խոզ: Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել մոտ 90 խոզ:

  • Հրդեհ Վանաձոր քաղաքում

Ապրիլի 14-ին, ժամը 03:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանգլադեշ թաղամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։10-ին, մարվել՝ 03։30-ին։ Այրվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Սենիկ Ծ.) սրահը և շարժիչի ստորին հատվածն ամբողջությամբ։

  • Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 8.1 հա տարածք

Ապրիլի 13-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ մոտ 1.5 հա, Ալավերդի քաղաքում՝ մոտ 2 հա,
  • Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ մոտ 1.5 հա, 3 հա,
  • Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 300 քմ,
  • Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 800 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: