Հաստատվել է ևս 29 դեպք և 1 մահ. 966 դեպք հանրագումարով

Հաստատվել է ևս 29 դեպք և 1 մահ. 966 դեպք հանրագումարով

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 966 դեպք, որոնցից 173-ն` առողջացած, 13-ը` մահվան ելքով: Վերջին 2 մահվան դեպքի վերաբերյալ նշվում է, որ 86 և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Կորոնավիրուսային հիվանդությամբ 780 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 6484 թեստավորման դեպքում:

wp-apeth