Մահացածների թիվն անցել է 102 հազարը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոն յոթ հարյուր հազարը՝ համաձայն worldometers-ի տվյալների: Մահացածների թիվն անցել է 102 հազարը, առողջացածների թիվը՝ 376 հազարը:

Հայաստանում ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 966 դեպք, որոնցից 173-ն` առողջացած, 13-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ 780 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 6484 թեստավորման դեպքում:

Ըստ վերջին տվյալների՝ Արցախում կորոնավիրուսով հաստատվածների թիվը հանում է 5-ի: