Հաստատվել է 16 դեպք և 1 մահ. 937 դեպք հանրագումարով

Ապրիլի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 937 դեպք, որոնցից 149-ը` առողջացած, 11-ը` մահվան ելքով (եվս մեկ մահվան դեպքի մասին նախարարը հայտնել է ավելի ուշ):

Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 777 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 5144 թեստավորման դեպքում:

Առողջապահության նախարար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի էջում հայտնել է, որ մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։