Մահացածների թիվը դարձավ 12

Հայաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել: Լուրը հայտնել է  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ 12: Ավելի վաղ հայտնի էր դարձել ևս մեկ մահվան դեպքի մասին: Հավելենք, որ ապրիլի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 937 դեպք, որոնցից 149-ը` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 777 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 5144 թեստավորման դեպքում: