ԵՄ-ն հաստատել է կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի համար Հայաստանին տրամադրվող աջակցությունը

Եվրոպական Միությունը հաստատել է կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի համար Հայաստանին անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների համար տրամադրվող աջակցությունը, որը կկազմի 92 մլն եվրո:

Աջակցության ուղղությունները առողջապահական են, կրթական և սոցիալ-տնտեսական:

Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն աջակցությանը, ինչպես նաև սոցիալական և հումանիտար օգնության տրամադրմանը կորոնավիրուսի բռնկման հետևանքով տուժածներին:

Աջակցությունը կազմված է ԵՄ-ի հետ համատեղ իրականացվող ընթացիկ որոշ ծրագրերի վերակառուցումից և նոր թիրախային աջակցության ծրագրերից: Հարկ է նշել, որ աջակցության մեծ մասը տրվելու է որպես բյուջետային աջակցություն և ուղղվելու է Կառավարության հաստատած աջակցության ծրագրերի իրականացմանը: