Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկին բարեհաջող վիրահատել են

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվել է Covid 19 վարակ ունեցող չորս տարեկան փոքրիկի դիմածնոտային միջամտությունը: