Հաստատվել է 40 դեպք և 1 մահ. 921 դեպք հանրագումարով

Ապրիլի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 921 դեպք, որոնցից 138-ն` առողջացած, 10-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 773 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 4902 թեստավորման դեպքում:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեսյբուքի իր էջում գրել է, որ ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք, որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով:

  • Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը: Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա ,ծերունական սկլերոզ,- գրել է Նիկողոսյանը: