Վարակվածների թիվն անցել է միլիոն ու կեսը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոն ու կեսը՝ համաձայն worldometers-ի տվյալների: Մահացածների թիվն անցել է 88 հազարը, առողջացածների թիվը՝ 330 հազարը:

Հայաստանում ապրիլի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 921 դեպք, որոնցից 138-ն` առողջացած, 10-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 773 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 4902 թեստավորման դեպքում: