Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր քան Արարատ լեռը և ավելի երկար քան Յանցզի գետը

Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը.

  • 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
  • 2 թթվածնի մատակարարման կայան,
  • 60 000 հատ թեստ,
  • 60 000 հատ բժշկական դիմակ,
  • 280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
  • 20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
  • 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

«Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»: Այս նախադասությունն է գրված Չինաստանից Հայաստան տեղափոխվող մարդասիրական օգնության արկղերի վրա: