«Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող կմեկուսացվեն «Գյումրի» հոթելում

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկի բնակիչ՝ 1952 թվականին ծնված տղամարդու մոտ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։

Տղամարդը տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղեկանալով, որ նա արտերկրում չի եղել և վիրուսակրի հետ չի շփվել, երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել, ապա տեղափոխել են «Գյումրի» ԲԿ: Այնուհետև հիվանդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և հանձնած թեստի արդյունքում հիվանդի մոտ արձանագրվել է կորոնավիրուս:

«ՑԱՅԳ» ՀԸ «Այսօր» լրատվականի տեղեկություններով, «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող, որոնք շփվել են հիվանդի հետ կմեկուսացվեն «Գյումրի» հոթելում, իսկ 14 օր անց կթեստավորվեն։