Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ

Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ

«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր»-ից ելնելով, Հայնան նահանգից մի քանի օրից Շիրակի մարզ կհասնի 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։

Շնորհակալություն ենք հայտնում Շիրակի մարզի քույր նահանգ Հայնանի ղեկավարությանն ու «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամին»՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Շիրակի մարզին բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար։

Շիրակի մարզպետարանը լիահույս է, որ համավարակի հարուցած դժվարությունները հաղթահարելուց հետո, հիմնադրամի անմիջական մասնակցությամբ կյանքի կկոչվեն Շիրակի մարզի և Հայնան նահանգի միջև ստորագրված հուշագրով նախատեսված դրույթները, քանզի համաձայնագիրը գործնական քայլ է լինելու երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում։

wp-apeth