Տրակտոր է շրջվել. կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 31-ին, ժամը 18:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ներքին շեն» հանդամասի մոտակայքում Արթուր Պ.-ն (ծնված 1982 թ.) իր վարած թրթուրավոր տրակտորով դուրս է եկել հանդամասի երթեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով Արթուր Պ.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին դուրս է բերվել տեղի ուժերով: