ՃՏՊ-ները Հայաստանում. ամփոփում

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 31-ին, ժամը 18.40-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 34-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Երևանյան խճուղում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով՝ հայտնվել ճանապարհի ձախ կողնակում. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***

Մարտի 31-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Տավուշի մարզի Վազաշեն գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան հետընթացի ժամանակ ընկել է ձորը. 80-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 31-ից ապրիլի 1-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, յուրացման կամ վատնման՝ 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության, ծեծի, փաստաթղթի կեղծիքի ու սպանության սպառնալիքի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել` 2-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 2, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`