Եթե անհրաժեշտություն լինի՝ մարզահամերգային համալիրը կվերածվի մեծ մեկուսարանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեսյբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով որ Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ: Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Գևորգյանը շեշտել է, որ համալիրը նշված նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ։