Մահացել է Լևոն Արոնյանի կինը

Մահացել է հայ շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին: Այս մասին հայտնել է Արոնյանն իր թվիթերի էջում:

  • Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը տիկնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, որը գեղեցիկ կյանք ապրեց,- գրել է Արոնյանը:

Ինչպես հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, մարտի 14-ին, ժամը 23.50-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել էր Երևանի Սեբաստիայի և Բագրատունյաց փողոցները միացնող կամրջի բետոնե հենասյանը. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մարտի 31-ին, 00․30-ին, հիվանդանոցից ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ 34-ամյա Արիաննե Բո Կնուպպե Կաուլին վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է։: