Մեքենան գլորվել է ձորը. վարորդը և ուղևորը մահացել են

Մեքենան գլորվել է ձորը. վարորդը և ուղևորը մահացել են

ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 25-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Նոյեմբերյանի վարչական տարածքի «Գոգդաղ» հանդամասում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 28-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 31-ամյա ուղևոր Ստեփան Էվանեսյանը տեղում մահացել է:

  • Կատարվում է քննություն։

Մարտի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 86-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 27-ամյա վարորդ Գուրգեն Հակոբյանը և 45-ամյա ուղևոր Գագիկ Հակոբյանը տեղում մահացել են:

  • Կատարվում է քննություն։
wp-apeth