Հաստատված 249 դեպք. 4 հոգի դուրս է գրվել հիվանդանոցից

Մարտի 24-ի ժամը 18:30-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 249 դեպք կա: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշել է, որ այսօր առողջացումով հիվանդանոցներից դուրս են գրվել նախկինում կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացի, ինչպես նաև մեկուսացումից տուն է վերադարձել 37 քաղաքացի:

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 24.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499.834.192.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2407: