Հաստատված 249 դեպք, բուժված՝ 14 քաղաքացի

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում նոր տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ մարտի 24-ի ժամը 21:00-ի դրությամբ կա բուժված 14 քաղաքացի, որոնցից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։

Նախարարը հավելել է, որ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։

Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից։

Հավելենք. որ մարտի 24-ի ժամը 21:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հաստատված 249 դեպք կա: