Արսեն Թորոսյան. «Այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք»

Արսեն Թորոսյան. «Այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք»

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր այցելել է հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։

Ստորև բերված բժշկական կենտրոններում արդեն իսկ բուժում են ստանում մեծաթիվ պացիենտներ, սակայն մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել։

—  «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 ռեանիմացիոն մահճակալ։ Եվս 40 մահճակալ ունենալու ենք նորակառույց մոդուլում՝ իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար, որի շինարարական աշխատանքները մի փոքր հետաձգվեցին տեխնիկական պատճառներով։ Այն պատրաստ կլինի մոտ օրերս։ Նաև որոշել ենք ինֆեկցիոն հիվանդանոցում տեղադրել համակարգչային տոմոգրաֆ՝ կրկին մոդուլային շենքում, որի շինարարությունը արդեն սկսվել են։ ՀՏ-ն անհրաժեշտ է կորոնավիրուսային թոքաբորբերը վաղ հայտնաբերելու համար։

  • Ոստիկանության հոսպիտալում շուտով կունենանք 170 սովորական և ևս 14 ռեանիմացիոն մահճակալ։
  • Օրթոպեդիայի կենտրոնում շուտով կունենանք 140 սովորական և 16 ռեանիմացիոն մահճակալ։
  • Սուրբ Աստվածածին ԲԿ ծննդատան մասնաշենքում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում ծավալվելու է 76 սովորական և 48 ռեանիմացիոն մահճակալ։

Այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում։ Նոր ձեռքբերումներ, իհարկե դժվարությամբ, նույնպես իրականացվում են,- գրել է Թորոսյանը:

wp-apeth