Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը մեր երկրում

Մարտի 21-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 160 դեպք, որոնցից 1-ն` առողջացած:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

  • մնացեք տանը,
  • սահմանափակե՚ք շփումները,
  • հետևե՚ք անձնական հիգիենային,
  • հաճախակի լվացե՚ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և
  • տուն մտնելուց հետո,
  • հնարավորության սահմաններում նվազեցրե՚ք հանրային տրանսպորտից օգտվելը,
  • շփումների դեպքում պահպանե՚ք առնվազն 1 մետր հեռավորություն,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե՚լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
  • եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՚ք 14 օր` կապ
  • հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
  • պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
  • խուճապի մի՚ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
    Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով