Ինչու ատամի խոզանակը պետք է փոխել ամեն 3 ամիսը մեկ

Մանչեսթերի համալսարանի գիտնականներն այս հարցի կապակցությամբ հետազոտություն են անցկացրել։ Պարզվել է, որ… ոչ մի լավ բան էլ չի պարզվել։

Մանրէներն ամենուր են…

2-3 ամիս նույն ատամի խոզանակն օգտագործելուց հետո այն պարզապես կորցնում է իր արդյունավետությունը և մանրէները կուտակիչ է դառնում։ Խոզանակի վրա մշտապես կուտակվում ու բազմանում են մանրէները, որոնք էլ լնդերի բորբոքում և այլ տհաճություններ են առաջացնում։
Նաև՝ խոզանակը կորցնում է իր ձևը և 3 ամիս հետո այլևս հնարավոր չէ դրանով մաքրել ատամնափառը։ Դա էլ իր հերթին է վնասակար ու վտանգավոր։

…Եվ վիրոտներ…

Հին խոզանակների վրա «իրենց շատ լավ են զգում» ստաֆիլակոկերը, ստրեպտակոկերը և հերպեսի վիրուսը։

…Եվ բորբոս…

Երբ ատամները մաքրելուց հետո խոզանակը դնում եք իր տեղում, հնարավոր է, որ այն չի չորանում ¥հատկապես, եթե բաժակը ցնցուղի խցիկում է¤։

Ատամի հին խոզանակը կարող է վնասել լորձաթաղանթը, լնդերի վրա միկրովնասվածք առաջացնել, որոնց մեջ կարող են մանրէներ թափանցել։

Ճիշտ օգտագործել ատամի խոզանակը

Ատամի խոզանակը պետք է փոխել, երբ նրա մազիկներն իրենց ճիշտ դիրքը կորցրել են՝ ծռմռվել ու միմյանցից հեռացել են։
Մեծերին խորհուրդ է տրվում ընտրել միջին կոշտության խոզանակներ (փափուկը կամ կոշտը նշանակում է բժիշկը)։
Օրական 2 անգամ մաքրեք ատամները։

Նոր խոզանակն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է անպայման լվանալ տաք ջրով և օճառով։
Խոզանակները պահելու բաժակը հեռու տեղադրեք զուգարանակոնքից։